Պլասիդո Դոմինգոն և Ջուլիանա Գրիգորյանը ելույթ կունենան Լեհաստանում
01 Սեպտեմբերի 2025, 11:00
Սեպտեմբերի 2-ին Լեհաստանի «Սառցե կոնգրես» կենտրոնի բեմում տեղի կունենա «Gala Opera» համերգը՝ լեգենդար տենոր և դիրիժոր Պլասիդո Դոմինգոյի մասնակցությամբ: Նրան կմիանա Երևանի պետական կոնսերվատորիայի շրջանավարտ և «Օպերալիա-2022» միջազգային մրցույթի հաղթող, սոպրանո Ջուլիանա Գրիգորյանը:
Համերգը տեղի կունենա Կարոլ Շիմանովսկու անվան ֆիլհարմոնիայի սիմֆոնիկ նվագախմբի մասնակցությամբ: Հանդիսատեսին սպասվում է դասական արիաներով և օպերային արվեստի ոսկե ֆոնդի նվագախմբային ստեղծագործություններով լի երեկո՝ երկու նշանավոր արտիստների կատարմամբ: