Փլուզման եզրին գտնվող հայկական եկեղեցին անտեսված է Թուրքիայի իշխանությունների կողմից

07 Հուլիսի 2023, 16:54

Մշակույթ

Թուրքիայի կենտրոնական հատվածում գտնվող Կայսերի նահանգի Թոմարզա շրջանում կառուցված հայկական Սուրբ Պողոս-Պետրոս եկեղեցին փլուզման եզրին է։

«Էրմենիհաբեր»-ի փոխանցմամբ՝ եկեղեցու տանիքին նկատելի են ճաքեր և կոտրված հատվածներ, իսկ եկեղեցու սյան և ստորին հատվածներում ՝ ծեփածածկերի պոկված մասեր:

Թոմարզայի բնակիչներից մեկը, խոսելով եկեղեցու մասին, նշել է.

«Եկեղեցին, որը մի ժամանակ ծառայել է որպես պահեստ, ապա ժողովրդի համար նաև որպես կինոթատրոն, այժմ լքած է: Մեր ամենամեծ ցանկությունն այն է, որ իր տապանագիրը կորցրած եկեղեցին վերականգվնի, ապա նաև գրավիչ դառնա տուրիզմի համար : Ժամանակաշրջանն արտացոլող որմնանկարների հետքերը պահպանված են պատերի վրա: Եկեղեցին, որը այժմ վերածվել է աղավնիների բույնի, անտարբերության մատնվելու և անտեսվելու պատճառով ամեն վայրկյան կարող է փլուզվել։ Թոմարզայում գտնվող այս եկեղեցին այն վայրերից է, որը տեղացի և օտարերկրացի պատմության սիրահարները պետք է տեսնեն: Հույս ունենք, որ եկեղեցին կվերականգնվի»: