ՊՆ-ն հաստատել է, որ ադրբեջանական կողմը ձերբակալել է ՀՀ ԶՈՒ պահեստազորային Գ. Ո.-ին. տեսանյութ

16 Օգոստոսի 2023, 16:00

Քաղաքականություն

ՀՀ ՊՆ-ն ներկայացնում է տեսանյութ, որտեղ երևում է, թե ինչպես են Ադրբեջանի ԶՈՒ մի խումբ զինծառայողներ մոտենում դեռևս չպարզված հանգամանքներում ադրբեջանական կողմում հայտնված պահեստազորային Գ. Ո.-ին, նախ զրուցում նրա հետ, ապա ձերբակալում և մեքենայով տեղափոխում անհայտ ուղղությամբ:

Գերատեսչությունը հայտնում է, որ սույն տեսանյութը հերքում է Ադրբեջանի ՊՆ տարածած կեղծիքը, ըստ որի սահմանագոտու արևելյան ուղղությամբ ՀՀ ԶՈՒ դիվերսիոն խումբ է փորձել ներթափանցել, և որի «գործողությունները հաջողվել է կասեցնել կրակային աջակցմամբ:

Քննվում է Գ. Ո.-ի՝ տեղանքում չկողմնորոշվելու, ադրբեջանական կողմում հայտնվելու բոլոր հանգամանքները։

Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը ավելի վաղ հայտնել էր հայ զինվորականի ձերբակալելու մասին։ Իսկ ՀՀ ՊՆ-ն տեղեկացրել էր, որ օգոստոսի 16-ին պահեստազորային Գ. Ո.-ն, նախնական տվյալներով, ինքնակամ թողել է մարտական դիրքը:

Նշվում է, որ ձերբակալվել է 1983 թ. ծնված Գագիկ Աշոտի Ոսկանյանը։ Նա վիրավորում է ստացել։

Հիմա եթերում