ՊՆ-ն հրապարակել է շտապօգնության մեքենայի լուսանկարները, որի ուղղությամբ այսօր Ադրբեջանի ԶՈՒ-ն կրակ է բացել

17 Մայիսի 2023, 18:50

Հայեր

Կից լուսանկարներում շտապօգնության մեքենան է, որի ուղղությամբ այսօր՝ ժամը 16:15-ի սահմաններում, Ադրբեջանի ԶՈՒ-ն կրակ է բացել:

Մայիսի 17-ին՝ ժամը 16:15-ի սահմաններում, Ադրբեջանի ԶՈՒ ստորաբաժանումները կրակ են բացել Սոթքի ուղղությամբ տեղակայված հայկական դիրքի ուղղությամբ, ինչի հետևանքով վիրավորում է ստացել ՀՀ ՊՆ զինծառայող:

Այնուհետև Ադրբեջանի ԶՈՒ ստորաբաժանումները կրակ են բացել վիրավոր զինծառայողին տեղափոխող շտապօգնության մեքենայի ուղղությամբ: Շտապօգնության մեքենայի ուղղությամբ հակառակորդի բացած կրակից վիրավորում է ստացել նաեւ բուժակը: