Պնդումը, թե հաստատվել է, որ Արշակ սրբազանին վերագրվող տեսագրությունը չի ստեղծվել արհեստական բանականության միջոցով, սուտ է․ փաստաբան
09 Դեկտեմբերի 2025, 12:46
Փաստաբան Արսեն Բաբայանը գրում է․ «ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Վահագն Ալեքսանյանը Factor.am լրատվականին տրված հարցազրույցում, անդրադառնալով Արշակ արքեպիսկոպոս Խաչատրյանի շուրջ զարգացումներին, կատարել է իրականությանը չհամապատասխանող հայտարարություններ։
Առանձին դեպքերում՝ բացահայտ սուտ, որոշ դեպքերում էլ պարզապես կեղծել է հաղորդած տեղեկությունները։
Ամենաակնհայտ կեղծիքն ու բացահայտ սուտն այն պնդումն է, թե իբր փորձաքննությամբ հաստատվել է, որ Արշակ սրբազանին վերագրվող հայտնի տեսագրությունը չի ստեղծվել արհեստական բանականության կամ որևէ այլ հատուկ ծրագրային ապահովման միջոցով»։