«Պոբեդա»-ն Սոչի-Գյումրի ուղիղ չվերթներ է սկսել

29 Հոկտեմբերի 2023, 22:17

Տնտեսություն և Բիզնես

«Պոբեդա» ավիափոխադրողը հոկտեմբերի 29-ից ուղիղ չվերթեր է իրականացնում Սոչիից դեպի Գյումրի։ Հայտնում է ավիափոխադրող ընկերությունը:

Սոչի-Գյումրի երթուղով չվերթերը կիրականացվեն շաբաթական չորս անգամ՝ երեքշաբթի, հինգշաբթի, ուրբաթ և կիրակի օրերին։