Փոլ Ռոբերտ Իգնատիուս․ հայազգի բարձրաստիճան զինվորականը
05 Նոյեմբերի 2023, 22:50
Alpha News-ը շարունակում է ներկայացնել «Ալֆա պերսոնա» շարքը:
ԱՄՆ ռազմածովային ուժերի նախկին նախարար, հայազգի ամենաբարձրաստիճան զինվորական Փոլ Ռոբերտ Իգնատիուսը ծնվել է Գլենդելում՝ հայ գաղթականներ Հովսեփ և Էլիզա Իգնատոսյանների ընտանիքում։
Վաղ մանկությունից Փոլը սեր ուներ ռազմական արվեստի հանդեպ, որը հայրը սերմանել էր՝ պատմելով տարբեր ռազմական պատմություններ։ Իգնատուսի հայրը ակտիվորեն օգնում էր Գլենդելի հայ բնակչությանը՝ մեծ հարգանք վայելելով, և իրավամբ ընտրվել է տեղի հայ համայնքի ղեկավար և առաջնորդ:
Փոլի կարիերան սկսվել է երիտասարդ տարիներին։ Որպես ԱՄՆ 7-րդ ռազմածովային ռազմավարական նավատորմի լեյտենանտ՝ Իգնատիուսը մասնակցել է Ֆիլիպինյան դեսանտային գործողությանը, ծովային մարտերում կռվել ճապոնացիների դեմ, իսկ Կորեական պատերազմի տարիներին զբաղվել է թերակղզու ծովային շրջափակման ռազմավարության մշակմամբ։ 1953թ. դարձել է Մարշալ հիմնադրամի վարչության անդամ:
1961 թվականին Ջոն Քենեդիի՝ ԱՄՆ նախագահ ընտրվելուց հետո Իգնատիուսը զբաղեցրել է ԱՄՆ ԶՈՒ գլխավոր շտաբի պետի տեղակալի պաշտոնը։ Նախագահ Լինդոն Ջոնսի օրոք նա դարձել է ԱՄՆ ռազմածովային ուժերի նախարար։
Իգնատուսի օրոք ԱՄՆ ռազմածովային ուժերը նոր մակարդակի են հասել նորագույն կործանիչների և նոր սերնդի մարտական նավերի մշակման գործում։
1988թ. Հայաստանում տեղի ունեցած երկրաշարժն անտարբեր չի թողել Իգնատուսին: Նա ակտիվ գործունեություն է ծավալել պատմական հայրենիքում։ 1990թ. ղեկավարել է «Ինտերնացիոնալ զարգացման գործակալությանը» կից հումանիտար աջակցության բյուրոն, որն ուղղված էր հայրենակիցներին օգնելուն: