«Փոքր ողբերգություններ» ներկայացումը՝ Սանկտ Պետերբուրգում

09 Ապրիլի 2024, 00:55

Բոլոր

Երևանի Կ․ Ստանիսլավսկու անվան ռուսական պետական դրամատիկական թատրոնը Սանկտ Պետերբուրգում կներկայացնի ռեժիսոր Կարեն Ներսիսյանի «Փոքր ողբերգություններ» ներկայացումը։ Բեմադրությունը կներկայացվի ռուսական թատրոնների «Հանդիպումներ Ռուսաստանում» խորագիրը կրող 26-րդ փառատոնի շրջանակներում, գրում է «Ինտերֆաքս»-ը։

Այս տարի փառատոնը նվիրված է ռուս մեծ գրող Ալեքսանդր Պուշկինի ծննդյան 255-ամյակին։ Փառատոնը մեկնարկել է ապրիլի 3ին, կավարտվի վաղը՝ ապրիլի 9-ին։

Նշվում է, որ փառատոնի շրջանակներում իրենց ներկայացումները կներկայացնեն թատերական խմբեր 8 երկրներից՝ Հայաստանից, Աբխազիայից, Ադրբեջանից, Բելառուսից, Ղազախստանից, Տաջիկստանից, Ուզբեկստանից և Ռուսաստանից:

Փառատոնում նախատեսվում է լրացուցիչ ծրագիր, որի շրջանակներում կանցկացվեն քննարկումներ Ռուսաստանի առաջատար թատերական քննադատների կողմից ներկայացումների վերաբերյալ, կանցկացվեն վարպետության դասեր և դասախոսություններ մասնագետների կողմից, ստեղծագործական երեկոներ, որոնց ընթացքում գործընկերները կարող են փոխանակել մտքեր և առաջարկներ, ինչպես նաև քննարկել ապագայի համատեղ ծրագրերը: