Փոքրիկ Հայաստան Աթենքում. Լևոն և Սոֆյա Հակոբյան նախակրթարանը 60 տարեկան է

27 Հունիսի 2023, 17:35

Հայեր

Աթենքի Լևոն և Սոֆյա Հակոբյան նախակրթարանը հիմնադրման 60-ամյակն է նշել: Վարժարանում տեղի ունեցած միջոցառմանը ներկա են եղել հիմնադրման օրվանից մինչ այսօր վարժարան-դպրոց այցելած շուրջ 550 շրջանավարտներ և ուսուցիչներ:

Միջոցառմանը շեշտվել է կրթական հաստատությունն ամեն գնով պահելու անհրաժեշտությունը եւ նշվել, որ այն փոքրիկ Հայաստան է՝ հայկական դպրոց, որտեղ սերունդը դաստիարակվում է երկու որակներով՝ Հայաստանին ուղղորդված ազգային նպատկներով, իբրեւ հայ եւ իբրեւ հույն քաղաքացի՝ Հունաստանին եւ հույն ժողովրդին ուղղված հանձնառությամբ:

Լևոն և Սոֆյա Հակոբյան նախակրթարանը Աթենքում գործող երեք հայկական նախակրթարաններից մեկն է: Գրեթե երկու տասնամյակ առաջ վարժարանում բացվել է երկրորդական դպրոց: 2009-ին վարժարանի նախակրթարանի առաջին դասարան է ընդունվել 40 աշակերտ, իսկ այսօր նախակրթարանի առաջինից վեցերորդ դասարաններում սովորում է 101 սան: