Փորձ է արվել պատասխանատվությունը բարդել Ռուսաստանի վրա. Մարիա Զախարովա

26 Հունվարի 2024, 19:46

Քաղաքականություն

Արարատ Միրզոյանի ամփոփիչ ասուլիսի բովանդակությունն ու տոնայնությունը չեն կարող ափսոսանք չառաջացնել։ Այս մասին ամենշաբաթյա ճեպազրույցում ասել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան։

«Արարատ Միրզոյանի ամփոփիչ ասուլիսի բովանդակությունն ու տոնայնությունը չեն կարող ափսոսանք չառաջացնել։ Սեփական սխալներից ու սխալ հաշվարկներից օբյեկտիվ հետևություններ անելու փոխարեն փորձ է արվում ամբողջ պատասխանատվությունը բարդել Ռուսաստանի վրա։ Բայց դա ոչ մի հիմք չունի, քանի որ այդ սխալները մերը չեն։ Ցավոք, ես դա պետք է ասեմ, դրանք սխալներ են պաշտոնական Երևանի կողմից»,- ասել Է Զախարովան։

Մեկնաբանելով Լեռնային Ղարաբաղի հետ կապված իրավիճակը՝ նա նշել է, որ Մոսկվան նախկինում ակտիվ օգնություն է ցուցաբերել ռազմագերիների փոխանակման, անհայտ կորածների որոնման և ականապատ դաշտերի քարտեզների փոխանցման գործում։

«Մոսկվան մնում է Երևանի գործընկերը և վճռական ներդրում է ունեցել ռազմական գործողությունների դադարեցման գործում, մասնավորապես 2020 թվականի աշնանը։ Ռուսաստանը պատրաստ է շարունակել Հարավային Կովկասում խաղաղության և կայունության հաստատմանն ուղղված ջանքերը և միշտ մեծ ուշադրություն է դարձրել հայ-ադրբեջանական կարգավորման հումանիտար խնդիրներին»,- ընդգծել է Զախարովան։

Հիմա եթերում