Փորձի փոխանակման նպատակով Բոտկինի հիվանդանոց կհրավիրվեն հայ տրանսպլանտոլոգները

17 Փետրվարի 2024, 09:53

Հայեր

«ԵԱՏՄ երկրների համագործակցությունը առողջապահության ոլորտում» խորագրով տեսակամրջի ընթացքում Մոսկվայի Ի․Մ․ Սեչենովի անվանի առաջին Պետական բժշկական համալսարանի ապացուցողական բժշկության կենտրոնի ղեկավար, Մոսկվայի Ս․Պ․ Բոտկինի անվան հիվանդանոցի թերապիայի կլինիկայի գիտական ղեկավար Չավդար Պավլովը տեղեկացրել է, որ հայ տրանսպլանտոլոգները կհրավիրվեն Բոտկինի հիվանդանոց՝ փորձի փոխանակման նպատակով։

«Մենք հնարավորություն ունենք կիսվել լավագույն փորձով, վերապատրաստել հայաստանցի մասնագետներին, որոնք կարող են բարձր տեխնոլոգիական վիրահատություններ իրականացնել Երևանում։ Ինձ թվում է, որ Հայաստանի մեր գործընկերները հաճույքով կհամագործակցեն»,-ասել է Չավդար Պավլովը։

Նրա խոսքով՝ ԵԱՏՄ երկրները պետք է միութենական հանրապետությունների այս կամ այն մասնագիտացված կենտրոններ հիվանդներին ուղարկելուց անցնեն միության անդամ պետություններում մասնագետների լայն շրջանակի պատրաստմանը: