Փորձում են արմատախիլ անել մեր հավատքը․ Գևորգ Վարդանյան

Այդ հարձակումները հրահանգված են Արևմուտքից։ Alpha News-ի հետ զրույցում ասել է քահանա Գևորգ Վարդանյանն՝ անդրադառնալով Հայ Առաքելական եկեղեցու դեմ իշխանության հարձակումներին։

Նրա խոսքով՝ եկեղեցու դեմ իշխանությունների գործողությունները սկսվել են 2018 թվականից և այսօր դրանք շարունակվում են։

«Մեր մտքով նույնիսկ չէր անցնում, որ կարելի է հարձակում գործել Հայ եկեղեցու դեմ։ Սա ուղղված է մեր ինքնությանը, և սրանով փորձում են արմատախիլ անել մեր հավատքը»,- ասել է Գևորգ Վարդանյանը։

Նրա խոսքով՝ քրիստոնեությունը եկեղեցուց տարանջատելու փորձ է արվում։ Քահանան վստահ է, որ այդ հարձակումները հրահանգված են Արևմուտքից։ «Գիտակցում ենք, որ ՀԱԵ-ի դեմ ուղղված հարձակումները գլոբալիստական շարժման հետևանք են»,- հավելել է նա։

Հիմա եթերում