Փորձում են վախի մթնոլորտ սերմանել. Մանուշ Եսայան
14 Հուլիսի 2025, 15:20
Մեր ազգային արժեքների շուրջ համախմբվող անձանց նկատմամբ որոշակի պայքար է սկսվել: Այս մասին ասուլիսի ժամանակ հայտարարել է փաստաբան Մանուշ Եսայանը:
«Փորձում են վախի մթնոլորտ սերմանել: Թե ինչո՞ւ է հասարակությունը կուլ տալիս այդ վախի մթնոլորտը, դա ունի որոշակի քաղաքական կամ սուբյեկտիվ խնդիրներ: Ամբողջ պայքարը մեկ նպատակ ունի՝ լռեցնել պետության օգտին հանդես եկող անձանց»,- ասել է փաստաբանը: