«Պորտու»-ն հետաքրքրված է Նաիր Տիկնիզյանի ծառայություններով

01 Նոյեմբերի 2025, 16:30

Սպորտ

Հայաստանի ազգային հավաքականի և սերբական «Ցրվենա Զվեզդա»-ի պաշտպան Նաիր Տիկնիզյանի գործակալը՝ Ալեքսանդր Կլյուևը խոսել է հայ ֆուտբոլիստի ապագա ծրագրերի մասին.

«Որո՞նք են Նաիրի նպատակները «Ցրվենա»-ում։ Նրա նպատակներն են փորձ ձեռք բերել, եվրոպական ֆուտբոլին հարմարվել և, իհարկե, առաջ շարժվել։ «Պորտու»-ի սկաուտները ներկա էին Եվրոպա լիգայի խմբային փուլի «Ցրվենա Զվեզդա» – «Բրագա» խաղին։ Նաիրը շատ լավ տեսք ուներ դրանից առաջ կայացած «Պորտու»-ի դեմ խաղում, և հենց այդ ժամանակ էլ նրանք հետաքրքրվեցին նրա թեկնածությամբ»,- ասել է Կլյուևը РБ Спорт-ի հետ զրույցում։