Պորտուգալացի ճանաչված մարզիչ Տուլիպան՝ «Արարատ-Արմենիա» ՖԱ-ի նոր մարզիչ
05 Հունիսի 2025, 10:20
«Արարատ-Արմենիա» ֆուտբոլային ակումբի գլխավոր մարզիչ է նշանակվել պորտուգալացի Մանուել Խորխե դա Սիլվա Կրուսը՝ հայտնի Տուլիպա մականվամբ:
Տուլիպան տարբեր տարիներին ղեկավարել է պորտուգալական ակումբներ, այդ թվում՝ Պորտուգալիայի բարձրագույն դիվիզիոնի ակումբները: Նա առավել հայտնի է 2017-2020 թվականներին «Պորտու»-ի երիտասարդական թիմերի հետ աշխատանքով:
Մարզչի վերջին ակումբը Պորտուգալիայի Երկրորդ լիգայի ներկայացուցիչ «Տորենսի»-ն էր:
