«Փոշի և երազանքներ»․ լույս է տեսել Յուրա Մովսիսյանի առաջին գիրքը
09 Դեկտեմբերի 2025, 22:30
Հայաստանի ֆուտբոլի ազգային հավաքականի նախկին հարձակվող Յուրա Մովսիսյանը հրատարակել է իր առաջին՝ «Փոշի և երազանքներ» գիրքը։ Այն, ըստ ֆուտբոլիստի, հատկապես կհետաքրքի պատանիներին։
Գիրքը հիշատակում է այն մասին, որ մեծությունը ոչ միշտ է ծնվում ահռելի ստադիոններում կամ խաղադաշտերում: Մովսիսյանի խոսքով՝ իր անցած ճանապարհը և ֆուտբոլիստ դառնալու ֆունդամենտը դրվել է փողոցներում, այլ ոչ թե կանաչ դաշտերում։
«Փոշի և երազանքներ» գրքով Յուրա Մովսիսյանը երեխաներին սովորեցնում է ճիշտ հաղթահարել փորձությունները կյանքի տարբեր փուլերում։
«Այս գիրքը ավելի շատ երեխաների ու մեր անցած ճանապարհի մասին է։ Ես չմոռացա, թե ոնց եմ հասել այս ամենին։ Գրքում իմ պատմություններից մի քանիսն են, որոնք, կարծում եմ, մարդկանց կհետաքրքրի»,- Alpha News-ի հետ զրույցում նշել է ֆուտբոլիստը։
Այս պահին ընթանում են Յուրա Մովսիսյանի արդեն հաջորդ՝ «Parenting Young Athletes» գրքի ստեղծման աշխատանքները։