Պուտին-Փաշինյան հանդիպումն անհրաժեշտ է և սպասված երկու կողմի համար. Կրեմլ
08 Մայիսի 2024, 15:12
ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի և Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի առաջիկա բանակցությունները, որոնք տեղի կունենան այսօր Կրեմլում, անհրաժեշտ են և սպասված, լրագրողների հետ զրույցում նշել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։
«Հանդիպումն անհրաժեշտ է և սպասված երկու կողմի համար»,- ասել է նա։
Ավելի վաղ, ՌԴ նախագահի օգնական Յուրի Ուշակովը հայտնել էր, որ Պուտին-Փաշինյան հանդիպումը տեղի կունենա մայիսի 8-ին ու հավելել՝ քննարկման համար կուտակվել են բազմաթիվ հարցեր: