Պուտինի և Ուիթկոֆի հանդիպման պայմանավորվածությունները կազդեն Հարավային Կովկասի վրա. Կոնստանտին Տասից
04 Դեկտեմբերի 2025, 23:50
Քաղաքագետ, Հարավային Կովկասի հարցերով փորձագետ Կոնստանտին Տասիցը Alpha News-ի հետ զրույցում մեկնաբանել է, թե ինչպես ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի և ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հատուկ բանագնաց Սթիվեն Ուիթքոֆի հանդիպումը կարող է ազդել Հարավային Կովկասի տարածաշրջանի վրա:
«Պուտինի և Ուիթկոֆի հանդիպումը, ինչպես մենք հույս ունենք, որոշակի խթան կհանդիսանա Ուկրաինայում իրավիճակը դիվանագիտական ճանապարհով կարգավորելու համար, որպեսզի պահպանվեն ռուսական շահերը և վերացվեն հակամարտության այն արմատական պատճառները, որոնց մասին ռուսական կողմը հայտարարում էր ամենասկզբում։ Եթե հաջողվի ինչ-որ պայմանավորվածությունների հասնել, ապա դա կազդի նաև մեր հարևան երկրներում, մասնավորապես, Հարավային Կովկասում տիրող իրավիճակի վրա, քանի որ Ռուսաստանը ցույց կտա իր աճող հնարավորությունները։
Ուկրաինայում հակամարտության պատճառները, ներառյալ ՆԱՏՕ-ի ընդլայնումը, ուղղակիորեն վերաբերում են նաև Անդրկովկասին։ Ակնհայտ է, որ այս երկրների նկատմամբ Ռուսաստանը նույնպես պնդելու է դադարեցնել թշնամական դաշինքների առաջխաղացումը դեպի իր սահմանները։ Ընդհանուր առմամբ, դա պետք է նպաստի իրավիճակի կայունացմանը և խաղաղ, կառուցողական համագործակցության հաստատմանն՝ առանց արտաքին ապակառուցողական ուժերի միջամտության, ինչպես դա տեղի էր ունենում առաջին հերթին Բայդենի վարչակազմի օրոք, երբ ԱՄՆ-ի և Եվրամիության քաղաքականությունն ուղղված էր Ռուսաստանի մեկուսացմանը և ավանդական պատմական կապերի խզմանը, որոնք նա ունի Անդրկովկասյան հանրապետությունների հետ», — ընդգծել է Տասիցը։
Փորձագետի կարծիքով՝ Հայաստանում TRIPP (Թրամփի երթուղի) նախագծի իրականացումը կախված է նաև նրանից, թե որքանով հաջող կլինեն Մոսկվայի և Վաշինգտոնի երկկողմ շփումներն Ուկրաինայի շուրջ: