Պուտինի հրամանագրով Կարեն Բադալովն արժանացել է պետական բարձր պարգևի
31 Հունվարի 2026, 23:30
ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հրամանագրով Մոսկվայի «Պ. Ն. Ֆոմենկոյի արվեստանոց» թատրոնի դերասան Կարեն Բադալովը պարգևատրվել է «Մշակույթի և արվեստի ոլորտում վաստակի համար» շքանշանով։
Պետական պարգևը շնորհվում է մշակույթի և արվեստի զարգացման գործում ունեցած ավանդի, ինչպես նաև երկարամյա արդյունավետ գործունեության համար։