Պուտինն Ալիևին պատմել է AZAL ինքնաթիռի կործանման պատճառների մասին

09 Հոկտեմբերի 2025, 16:00

Քաղաքականություն

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը Տաջիկստանում հանդիպել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ: ՌԴ նախագահը հանդիպման ընթացքում խոսել է AZAL ինքնաթիռի կործանման պատճառների մասին:

Նրա խոսքով՝ ինքնաթիռի կործանման պատճառները կապված են նաև այն բանի հետ, որ երկնքում Ուկրաինական անօդաչու թռչող սարք է եղել: Պուտինը նշել է, որ Ռուսաստանը ողբերգության օրը երեք անօդաչու թռչող սարք է վարել։

Պուտինը նշել է, որ AZAL ինքնաթիռը խոցվել է, ամենայն հավանականությամբ, բեկորներով, այլ ոչ թե խոցող մարտական տարրերով։ Նախագահը հայտնել է, որ Ռուսաստանն անհրաժեշտ ամեն ինչ կանի ինքնաթիռի կործանման հետ կապված փոխհատուցումների մասով՝ հավելելով, որ ՌԴ-ն իրավական գնահատական կտա պաշտոնատար անձանց գործողություններին: