Պուտինն ԱՊՀ երկրների ղեկավարներին հրավիրել է տարեվերջյան ոչ պաշտոնական հանդիպման

10 Հոկտեմբերի 2025, 12:37

Քաղաքականություն

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինն ԱՊՀ պետությունների ղեկավարներին հրավիրել է ոչ պաշտոնական գագաթնաժողովի, որը կկայանա տարեվերջին՝ Սանկտ Պետերբուրգում: Պուտինն իր հրավերը փոխանցել է՝ ելույթ ունենալով Համագործակցության պետությունների ղեկավարների խորհրդի նեղ կազմով նիստի շրջանակներում:

«Մենք արդեն ոչ պաշտոնապես խոսել ենք այդ մասին: Եթե հնարավոր համարեք, ես շատ ուրախ կլինեմ ձեզ տեսնել Ռուսաստանում, ավանդույթի համաձայն՝ Սանկտ Պետերբուրգում, այս տարեվերջին, նոր տարվա նախաշեմին, մեր ոչ պաշտոնական հանդիպմանը», — ասել է Պուտինը։

Հիմա եթերում