Պուտինն «Աշխատանքի հերոսի» կոչում է շնորհել Նիկիտա Սիմոնյանին

10 Հոկտեմբերի 2025, 17:29

Սպորտ

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը Ռուսաստանի ֆուտբոլային միության առաջին փոխնախագահ, Մոսկվայի «Սպարտակ»-ի նախկին խաղացող Նիկիտա Սիմոնյանին շնորհել է Ռուսաստանի Դաշնության «Աշխատանքի հերոսի» կոչում՝ պետությանը մատուցած հատուկ ծառայությունների, ինչպես նաև հայրենական ֆուտբոլի զարգացման ու հանրահռչակման գործում ներդրած մեծ ավանդի համար։

«Պետությանը մատուցած հատուկ ծառայությունների, հայրենական ֆուտբոլի զարգացման և հանրահռչակման գործում ներդրած մեծ ավանդի համար շնորհել Ռուսաստանի Դաշնության Աշխատանքի հերոսի կոչում «Ռուսաստանի ֆուտբոլային միություն» ֆուտբոլի մարզական ֆեդերացիայի համառուսաստանյան հասարակական կազմակերպության առաջին փոխնախագահ Նիկիտա Պողոսի Սիմոնյանին»,- ասվում է հրամանագրում: