Պուտինն այսօր հանդիպում կունենա Փաշինյանի հետ
25 Սեպտեմբերի 2025, 14:46
Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինն այսօր կհանդիպի ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ, որը Մոսկվայում կմասնակցի Գլոբալ ատոմային ֆորումին։ Այս մասին հաղորդում է ВГТРК-ը:
Ավելի վաղ ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը հայտնել էր, որ Պուտինը հինգշաբթի օրը Կրեմլում կանցկացնի երկկողմ միջազգային հանդիպումների մարաթոն։