Պուտինն այսօր կընդունի ՀԱՊԿ ԽՎ անդամներին
08 Դեկտեմբերի 2025, 15:42
ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը երկուշաբթի Կրեմլում կընդունի ՀԱՊԿ Խորհրդարանական վեհաժողովի անդամներին։ Հանդիպմանը կմասնակցի նաև Պետդումայի նախագահ Վյաչեսլավ Վոլոդինը։ Այս մասին հայտնել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։
«Երեկոյան նախագահը Կրեմլում կընդունի ՀԱՊԿ Խորհրդարանական վեհաժողովի խորհրդի՝ Մոսկվայում գտնվող անդամներին՝ խորհրդարանների, խորհրդարանների պալատների ղեկավարներին։ Ներկա կլինի նաև Պետդումայի նախագահ Վոլոդինը, ով նաև ՀԱՊԿ Խորհրդարանական վեհաժողովի նախագահն է»,- լրագրողներին ասել է Պեսկովը։