Պուտինն ու Ալիևը քննարկել են Հայաստանի և Ադրբեջանի խաղաղության պայմանագրի նախապատրաստումը
28 Օգոստոսի 2024, 13:50
Ռուսաստանի և Ադրբեջանի նախագահներ Վլադիմիր Պուտինը և Իլհամ Ալիևը հեռախոսով քննարկել են Ռուսաստանի նախագահի այցը Բաքու և հայ-ադրբեջանական խաղաղության պայմանագրի նախապատրաստումը։ Այս մասին հայտնել Է Կրեմլի մամուլի ծառայությունը:
Խոսելով Անդրկովկասում տիրող իրավիճակի մասին՝ զրուցակիցներն անդրադարձել են ադրբեջանա-հայկական խաղաղության պայմանագրի նախապատրաստման, սահմանագծման և սահմանազատման, ինչպես նաև տրանսպորտային միջանցքների ապաշրջափակման հարցերին:
Ըստ հաղորդագրության՝ Պուտինը հաստատել է Մոսկվայի պատրաստակամությունը հետագայում ևս աջակցել Երևանին և Բաքվին փոխադարձ ընդունելի որոշումներ մշակելու հարցում: