Պուտինն ու Փաշինյանը հնարավորություն կունենան անձամբ քննարկել հրատապ հարցեր. Պեսկով

22 Ապրիլի 2024, 13:36

Քաղաքականություն

ՌԴ նախագահի մամուլի խոսնակ Դմիտրի Պեսկովը հայտարարել է, թե Վլադիմիր Պուտինի և Նիկոլ Փաշինյանի անձնական շփումը կարող է տեղի ունենալ կարճաժամկետ հեռանկարում:

Նա նաև մեկնաբանել է Հայաստանից ռուսական ռազմակայանի դուրսբերման հնարավորությունը.

«Մենք ակնկալում ենք, որ արդեն կարճաժամկետ հեռանկարում Պուտինն ու Փաշինյանը հնարավորություն կունենան անձամբ քննարկել այս և հրատապ այլ հարցեր»,- ասել է Դմիտրի Պեսկովը: