Պուտինն ու Փաշինյանը կկարողանան շփվել ԵԱՏՄ և ԱՊՀ գագաթնաժողովների շրջանակում. Պեսկով
25 Դեկտեմբերի 2023, 16:13
![](https://media.alphanews.am/wp-content/uploads/2023/12/25160152/l-33x0wh-1854x1080z-0.4241-1.jpg)
ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը և Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը կկարողանան շփվել Սանկտ Պետերբուրգում այս օրերին նախատեսված միջոցառումների շրջանակում՝ ԱՊՀ և Եվրասիական տնտեսական միության ղեկավարների մասնակցությամբ: Այս մասին լրագրողների հետ զրույցում ասել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։
«Նրանք հիանալի հնարավորություն կունենան շփվելու առաջիկա միջոցառումների շրջանակում»,- ասել է Կրեմլի խոսնակը՝ պատասխանելով հարցին, թե արդյոք Պուտինի և Փաշինյանի միջև առանձին բանակցություններ կլինեն։