Պուտինը ակնկալում է դեկտեմբերի վերջին հանդիպել ԱՊՀ երկրների ղեկավարների հետ

18 Դեկտեմբերի 2023, 13:17

Քաղաքականություն

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել է, որ ակնկալում է հանդիպել ԱՊՀ երկրների ղեկավարների հետ դեկտեմբերի վերջին Սանկտ Պետերբուրգում կայանալիք ոչ պաշտոնական հանդիպմանը: Այս մասին գրում է ՌԻԱ Նովոստին։

«Ցանկանում եմ խնդրել ձեզ փոխանցել իմ ամենաջերմ ողջույնները ձեր պետությունների ղեկավարներին, որոնց ես Սանկտ Պետերբուրգ ակնկալում եմ տեսնել շատ շուտով՝ դեկտեմբերի վերջին՝ Եվրասիական բարձրագույն տնտեսական խորհրդի նիստում և ԱՊՀ երկրների ղեկավարների ավանդական ոչ պաշտոնական հանդիպման ժամանակ»,- ասել է նա ԱՊՀ պետությունների ղեկավարների խորհրդի նիստի մասնակիցներին ուղղված իր ուղերձում։

Հիմա եթերում