Պուտինը չի նախատեսում այսօր հանդիպել Փաշինյանի հետ
13 Դեկտեմբերի 2024, 13:54
ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը չի նախատեսում այսօր հանդիպել Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ, լրագրողներին հայտնել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։
Նշենք, որ Փաշինյանը մեկնել էր Մոսկվա՝ մասնակցելու Եվրասիական միջկառավարական խորհրդի նիստին։
«Այսօր առանձին հանդիպումներ չկան»,- հավելել է Կրեմլի ներկայացուցիչը։
Նրա խոսքով՝ Փաշինյանին սպասում են դեկտեմբերի 25-26-ը Սանկտ Պետերբուրգում կայանալիք ԱՊՀ ոչ պաշտոնական գագաթնաժողովին։