Պուտինը Չինաստանի ԱԳ նախարարին է ներկայացրել Արցախում իրավիճակը

21 Սեպտեմբերի 2023, 17:42

Քաղաքականություն

Կրեմլը հայտնում է, որ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը Կոնստանտինովյան պալատում Չինաստանի արտաքին գործերի նախարար Վան Իի հետ հանդիպմանը քննարկել է Արցախում տիրող իրավիճակը:

«Տեղեկացնեմ Ձեզ, թե ինչ է կատարվում ադրբեջանա-ղարաբաղյան և ադրբեջանա-հայկական կարգավորման ոլորտում։ Այնտեղ մեր խաղաղապահները շատ ակտիվ աշխատում են այս հակամարտության մեջ ներգրավված բոլոր կողմերի հետ, ամեն ինչ անում են խաղաղ բնակչությանը պաշտպանելու համար։

Մեր հիմնական հենակետում արդեն երկու հազարից ավելի քաղաքացիական անձ կա, որոնցից հազարից ավելին երեխա է։ Մենք շատ սերտ կապի մեջ ենք, կրկնում եմ, հակամարտության բոլոր կողմերի՝ և՛ Երևանի, և՛ Ստեփանակերտի, և՛ Բաքվի իշխանությունների հետ», – ասել Է Պուտինը՝ հույս հայտնելով, որ հնարավոր կլինի հասնել «ապաէսկալացիայի և այդ խնդրի լուծումը խաղաղ հուն տեղափոխելու»։