Պուտինը և Փաշինյանը ոչ պաշտոնական շփում են ունեցել

25 Սեպտեմբերի 2025, 17:29

Քաղաքականություն

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը, ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը և Համաշխարհային ատոմային ֆորումի մյուս մասնակիցները շփվել են ոչ պաշտոնական միջավայրում։

Ավելի վաղ հայտնել էինք, որ Նիկոլ Փաշինյանն աշխատանքային այցով մեկնել է Ռուսաստանի Դաշնություն:

Այսօր՝ սեպտեմբերի 25-ին նա Մոսկվայում կմասնակցի «Համաշխարհային ատոմային շաբաթ» խորագրով համաժողովին։