Պուտինը և Փեզեշքիանը քննարկել են Հարավային Կովկասում տիրող իրավիճակը
25 Օգոստոսի 2025, 17:46
ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հեռախոսազրույց է ունեցել Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքիանի հետ։ Այս մասին հայտնում է Կրեմլի մամուլի ծառայությունը։
Զրույցի ընթացքում Պուտինը ԻԻՀ նախագահին տեղեկացրել է Անքորիջում տեղի ունեցած ռուս-ամերիկյան բարձր մակարդակի հանդիպման հիմնական արդյունքների մասին։ Փեզեշքիանն իր աջակցությունն է հայտնել ուկրաինական ճգնաժամի խաղաղ կարգավորմանն ուղղված դիվանագիտական ջանքերին։
Զրուցակիցներն անդրադարձել են նաև Հարավային Կովկասի տարածաշրջանում տեղի ունեցող իրադարձություններին և Իրանի միջուկային ծրագրի շուրջ ստեղծված իրավիճակին։ Քննարկել են նաև երկկողմ օրակարգային մի շարք հարցեր, այդ թվում՝ էներգետիկայի և տրանսպորտի ոլորտում։