Պուտինը Գայանե Շիլաջյանին պարգևատրել է մեդալով
Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինի հրամանագրով «Մոսկվայի սիմֆոնիկ նվագախումբ «Ռուսական ֆիլհարմոնիա»» պետական բյուջետային մշակութային հաստատության տնօրեն Գայանե Շիլաջյանը պարգևատրվել է «Մշակույթի և արվեստի ոլորտում ունեցած վաստակի համար» մեդալով։
Գայանե Շիլաջյանը ՌԴ մշակույթի վաստակավոր գործիչ է, ինչպես նաև Մոսկվա քաղաքի արվեստի պատվավոր գործիչ։