Պուտինը հաստատել է նշանակալի նվաճումներ ունեցող օտարերկրացիների վերաբնակեցման մասին հրամանագիրը
03 Դեկտեմբերի 2025, 19:45
Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինը հրամանագիր է ստորագրել, որը նախատեսում է տարբեր ոլորտներում նշանակալի նվաճումներ ունեցող օտարերկրյա քաղաքացիների և քաղաքացիություն չունեցող անձանց վերաբնակեցման հնարավորություն։
Փաստաթղթի համաձայն՝ 2026 թվականի ապրիլի 15-ից սկսած նրանք կկարողանան դիմում ներկայացնել Ռուսաստանի համար հետաքրքրություն ներկայացնող անձ ճանաչվելու համար, եթե հաջողություններ ունեն գիտության և տեխնոլոգիաների, արտադրության, սպորտի, ստեղծագործական արդյունաբերության, մշակույթի կամ կրթության բնագավառում։
Նման կարգավիճակի իրավունք կստանան նաև այն օտարերկրացիները, որոնք ներդրում են ունեցել հասարակության և տնտեսության զարգացման, երկրի պաշտպանունակության ու անվտանգության ամրապնդման գործում, կամ ունեն պահանջված մասնագիտություն, որակավորում կամ յուրահատուկ հմտություններ:

