Պուտինը հավաքել է ձայների ավելի քան 87,33 տոկոսը. ընտրության արդյունքներ

18 Մարտի 2024, 10:41

Քաղաքականություն

Ռուսաստանի գործող նախագահ Վլադիմիր Պուտինը նախագահական ընտրություններում հավաքել է ձայների 87,33 տոկոսը՝ ձայների 99,36 տոկոսը հաշվելուց հետո: Այս մասին հաղորդում է ՌԴ Կենտրոնական ընտրական հանձնաժողովը:

Նշվում է, որ Պուտինը ընտրողներից ստացել է 74,2 միլիոն ձայն։ Երկրորդ տեղում ՌԴ Կոմունիստական ​​կուսակցության թեկնածու Նիկոլայ Խարիտոնովն է՝ 4,31% ձայներով, նրա օգտին քվեարկել է 3,7 մլն ընտրող։ Երրորդ տեղը զբաղեցնում է «Նոր ժողովրդական» կուսակցության թեկնածու Վլադիսլավ Դավանկովը (3,79%, 3,2 մլն ձայն), չորրորդը Ռուսաստանի Լիբերալ-դեմոկրատական ​​կուսակցության առաջնորդ Լեոնիդ Սլուցկին է (3,19%, 2,7 մլն ձայն)։