Պուտինը հայտարարել է Ռուսաստանի նախագահի պաշտոնում առաջադրվելու մասին

08 Դեկտեմբերի 2023, 15:15

Քաղաքականություն

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել է երկրում կայանալիք նախագահական ընտրություններում իր թեկնածությունն առաջադրելու մտադրության մասին։ Այդ մասին ՌԴ ղեկավարը հայտարարել է այսօր՝ Կրեմլում Ռուսաստանի հերոսներին «Ոսկե աստղ» մեդալները հանձնելուց հետո։

Դեկտեմբերի 7-ին Դաշնության խորհուրդը որոշում է ընդունել, որով ՌԴ նախագահական ընտրությունները նշանակվել են 2024 թվականի մարտի 17-ին։

Դեկտեմբերի 8-ին Ռուսաստանի Դաշնության Կենտրոնական ընտրական հանձնաժողովը հաստատել է. ընտրությունները կանցկացվեն մարտի 15-ից 17-ը։