Պուտինը հուսով է, որ 2024-ին Հայաստանը կկարողանա մարզական միջոցառումներ անցկացնել Գյումրիում

13 Հոկտեմբերի 2023, 13:05

Քաղաքականություն

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հույս ունի, որ Հայաստանը կկարողանա մարզական միջոցառումներ անցկացնել Գյումրիում, որը 2024 թվականին կդառնա ԱՊՀ մարզական մայրաքաղաք։

«Հաջորդ տարի (այս միջոցառումները), ինչպես նախատեսվում է, կլինեն հայկական Գյումրիում։ Հուսով եմ, որ, չնայած բոլոր դրամատիկ իրադարձություններին, որոնք այժմ տեղի են ունենում տարածաշրջանում, Հայաստանը կկարողանա անցկացնել այդ միջոցառումները»,- ասել է Պուտինը՝ ելույթ ունենալով Բիշքեկում ԱՊՀ երկրների ղեկավարների խորհրդի նիստում։

Նշենք, որ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը միջոցառմանը չի մասնակցում։

Հիմա եթերում