Պուտինը կոչ է արել պայքարել ԱՊՀ տարածքում պատմության կեղծարարության դեմ
22 Դեկտեմբերի 2025, 15:04
ԱՊՀ երկրները պետք է համատեղ դիմակայեն պատմության, հատկապես՝ Հայրենական մեծ պատերազմի վերաբերյալ կեղծման ցանկացած փորձի։ Այս մասին ԱՊՀ ոչ պաշտոնական գագաթնաժողովի ժամանակ նշել է Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինը։
«Անհրաժեշտ է շարունակել համատեղ ջանքերը՝ մեր ընդհանուր պատմության հիշատակը պահպանելու և դրա կեղծումը թույլ չտալու համար։ Անել ամեն ինչ, որպեսզի երիտասարդությունն իմանա մեր հայրերի, պապերի ու նախապապերի հերոսական սխրանքների մասին, որոնք անթիվ զոհողությունների գնով հաղթանակ տարան Հայրենական մեծ պատերազմում։
Կցանկանայի ձեր ուշադրությունը հրավիրել ռուսական նախաձեռնության վրա՝ հրատարակելու արխիվային եզակի նյութերի ժողովածու, որը նվիրված է նացիզմի ջախջախման գործում միութենական հանրապետություններից յուրաքանչյուրի ներդրմանը և պարունակում է նախկինում չհրապարակված փաստաթղթերի ու լուսանկարների թվայնացված պատճեններ»,- իր հյուրերին ասել է ՌԴ առաջնորդը։