Պուտինը պարգևատրել է բժիշկ Մհեր Ադամյանին
08 Սեպտեմբերի 2025, 15:22
ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը Պիրոգովի շքանշանով պարգևատրել է Կամչատկայի ուռուցքաբանական դիսպանսերի բժիշկներին, որոնք չեն ընդհատել վիրահատությունը երկրաշարժի ժամանակ։ Այդ մասին ասվում է այսօր հրապարակված հրամանագրում:
Պարգևատրվածների թվում է Կամչատկայի երկրամասի ծննդատան մանկաբարձ-գինեկոլոգ Մհեր Ադամյանը, ով ծնունդ է ընդունել երկրաշարժի ժամանակ։
Շքանշանով պարգևատրվել են նաև դիսպանսերի բժիշկներ Յանա Գվոզդևան, Արտյոմ Երյոմենկոն, Անտոն Կալինինը և այլք։ Նախագահը նշել է նրանց պրոֆեսիոնալիզմը և անձնուրացությունը։
Հիշեցնենք, որ հուլիսի 30-ին Կամչատկայում տեղի է ունեցել 8,8 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ։ Տարածաշրջանում սա 1952 թվականից ի վեր ամենահզոր երկրաշարժն էր։ Դրա հետևանքով վնասվել են մանկապարտեզներ և առևտրի կենտրոններ, ցունամիի ալիքը ողողել է ափամերձ մի շարք շրջաններ: