Պուտինը ՇՀԿ գագաթնաժողովի շրջանակում հանդիպել է Փաշինյանի հետ
31 Օգոստոսի 2025, 16:56
ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը Շանհայի համագործակցության կազմակերպության (ՇՀԿ) գագաթնաժողովի շրջանակում հանդիպել է Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ: Այս մասին հայտնում է «ՌԻԱ Նովոստի»-ն:
Գագաթնաժողովի շրջանակներում միջոցառումները տեղի են ունենում չինական Թիենծին քաղաքի «Մեյզյան» միջազգային կոնգրես-ցուցահանդեսային կենտրոնում:
Գագաթնաժողովի պաշտոնական ծրագիրը կմեկնարկի սեպտեմբերի 1-ին: