Պուտինը շնորհավորական բացիկ է ուղարկել ՀՀ-ում բնակվող Գալինա Պետուխովային

09 Սեպտեմբերի 2025, 14:50

Քաղաքականություն

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինն անձնական շնորհավորական բացիկ է ուղարկել Լենինգրադի պաշարումը վերապրած Գալինա Պավլովնա Պետուխովային, որը բնակվում է Հայաստանում։ Տեղեկությունը հայտնում է Հայաստանում Ռուսաստանի դեսպանությունը։

«Ռուսաստանի դեսպանությունը շարունակում է շնորհավորանքներ փոխանցել Միլիտարիստական Ճապոնիայի նկատմամբ տարած հաղթանակի և Երկրորդ համաշխարհային պատերազմի ավարտի օրվա կապակցությամբ։ Ռուս դիվանագետներն այցելել են պաշարումը վերապրած Գալինա Պետուխովային և նրան հանձնել Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինի անձնական շնորհավորական բացիկը»,- ասված է հաղորդագրության մեջ:

Հիմա եթերում