Տաղանդավոր դերասան և դրական անձնավորություն․ Պուտինը շնորհավորել է Դմիտրի Խառատյանին

21 Հունվարի 2025, 13:40

Հայեր

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հայազգի հայտնի դերասան, ՌԴ ժողովրդական արտիստ Դմիտրի Խառատյանին շնորհավորել է ծննդյան 65-ամյակի առթիվ՝ մաղթելով նրան անսպառ եռանդ ու ոգեշնչում: Այս մասին հայտնում է Կրեմլի կայքը։

«Հարգելի Դմիտրի Վադիմի,

Շնորհավորում եմ Ձեզ ծննդյան 65-ամյակի կապակցությամբ: Ձեզ ճանաչում են որպես տաղանդավոր, բազմակողմանի դերասան, գործունյա, եռանդուն և շատ դրական անձնավորություն՝ օժտված ստեղծագործական մեծ հնարավորություններով», — ասված է շնորհավորանքում:

Պուտինը նշել է, որ Խառատյանը կայացել է կինոյում և թատրոնի բեմում, նրան ճանաչում են որպես էստրադային երգիչ, հայտնի հեռուստահաղորդավար և հասարակական գործիչ:

ՌԴ նախագահը դերասանին մաղթել է քաջառողջություն, հաջողություն, անսպառ եռանդ ու ոգեշնչում։