Պուտինը շնորհավորել է Երկրորդ համաշխարհային պատերազմի վետերան Միխայիլ Խաչատուրովին՝ ծննդյան 105-ամյակի կապակցությամբ

26 Դեկտեմբերի 2023, 10:10

Հայեր

Աշխաբադում բնակվող Հայրենական մեծ պատերազմի վետերան Միխայիլ Խաչատուրովին ծննդյան 105-ամյակի առթիվ շնորհավորանքներ է փոխանցել Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլաիդմիր Պուտինը։

Խաչատուրովը ռազմաճակատ է գնացել 1942 թվականին, կռվել 1-ին և 2-րդ ուկրաինական ճակատների կազմում, մասնակցել Ուկրաինայի և Լեհաստանի ազատագրմանը։