Պուտինը Վյաչեսլավ Մանուչարովին պարգևատրել է շքանշանով

23 Հուլիսի 2025, 22:48

Մշակույթ

Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինը դերասան Վյաչեսլավ Մանուչարովին պարգևատրել է «Մշակույթի և արվեստի բնագավառում ունեցած վաստակի համար» շքանշանով։ Համապատասխան հրամանագիրը տեղադրվել է իրավական ակտերի պաշտոնական կայքում։

«Հայրենական մշակույթի և արվեստի զարգացման գործում ունեցած ավանդի, երկարամյա բեղմնավոր գործունեության համար «Մշակույթի և արվեստի բնագավառում ունեցած վաստակի համար» շքանշանով պարգևատրել Վյաչեսլավ Ռաֆայելի Մանուչարովին՝ Մոսկվայի քաղաքային մշակույթի պետական բյուջետային հիմնարկի «Մոսկվայի պետական ակադեմիական «Ռուսական երգի» թատրոնի դերասանին»,- ասվում է փաստաթղթում։

Մանուչարովը մեկնաբանել է այս իրադարձությունը. «Անկեղծ ասած, երբ իմացա, արցունքներս չկարողացա զսպել։ Թույլ տվեցի ինձ այս թուլությունը։ Որովհետև մեր ժամանակներում քո երկրի շահերը պաշտպանելը պարզապես աշխատանք չէ, այլ մարտահրավեր»:

Կադրում, բեմում, հարցազրույցներում ես ստանձնել եմ այս պատասխանատվությունը և փորձում եմ անկեղծ լինել: Խոսել այն մասին, ինչի մասին լռում են։ Պաշտպանել, երբ հարձակվում են։ Մինչ թշնամիները դավեր են նյութում և պատժամիջոցներ են սահմանում, իմ երկիրն ասում է՝ «Մենք տեսնում ենք, մենք գնահատում ենք, մենք քեզ հետ ենք»: Եվ դա ամենակարևորն է։ Սա է իսկական ճանաչումը, իսկական սերը, որը չի դավաճանում:

Շարունակում ենք աշխատել։ Բարձրաձայն ասել ճշմարտությունն առանց վախենալու: Հայրենիքի հանդեպ սիրով։ Հանուն ապագայի։ Ծառայում եմ Ռուսաստանին»,- գրել է նա։

Հիմա եթերում