Պուտինը զարմացել է ՀՀ-ի և Ադրբեջանի միջև հակամարտության կարգավորումից. Թրամփ

20 Նոյեմբերի 2025, 11:45

Քաղաքականություն

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինին զարմացրել է Հայաստանի և Ադրբեջանի միջև հակամարտությունը կարգավորելու նրա կարողությունը:

«Պուտինը զանգահարել է ինձ և ասել՝ չի կարող հավատալ, որ ես հասել եմ այդ հարցի կարգավորմանը», — ասել Է Թրամփը ԱՄՆ-Սաուդյան Արաբիա ներդրումային համաժողովում: