Մհեր Գրիգորյանը գործուղվել է Մոսկվա՝ մասնակցելու ԵՏՀ խորհրդի նիստին

17 Հոկտեմբերի 2024, 11:10

Քաղաքականություն

ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը գործուղվել է Մոսկվա։ Փոխվարչապետը հոկտեմբերի 17-19-ը կմասնակցի Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհրդի նիստին։

Գրիգորյանի գլխավորած պատվիրակության կազմում ընդգրկվել են նաև ՏԿԵ նախարարի տեղակալ Արմեն Սիմոնյանն ու ՊԵԿ նախագահի տեղակալ Աշոտ Մուրադյանը։