«Փողը կարևոր է, բայց ես ուզում եմ վայելել ֆուտբոլը». «Պարի ՆՆ»-ի առաջնորդ Վալերի Ծառուկյան

17 Նոյեմբերի 2024, 18:50

Սպորտ

Հայ ֆուտբոլիստ, «Պարի Նիժնի Նովգորոդ» ակումբի կիսապաշտպան Վալերի Ծառուկյանը «Чемпионату»-ի հետ զրույցում պատմել է, որ ցանկանում է հաճույք ստանալ ֆուտբոլից: Ըստ նրա՝ երբ 2024-ի սկզբին տեղափոխվել է «Պարի ՆՆ», նրա համար տարբերություն չկար, թե որտեղ է գտնվում ակումբը ՌՊԼ-ում, նա պարզապես ցանկանում էր ֆուտբոլ խաղալ և զվարճանալ, գոլեր խփել և տոնել դրանք:

Ծառուկյանը նաև նշել է, որ օրինակ է վերցրել Ռոնալդինյոյից, Մեսսիից, Ազարից, Մարադոնայից: Հարցազրույցում Ծառուկյանը պատմել է, որ դաշնամուր է նվագում և սիրում է երաժշտություն, ինչպես նաև ցանկանում է զբաղվել նկարչությամբ:

Ծառուկյանը «Պարի ՆՆ» է տեղափոխվել Վլադիկավկազի «Ալանիայից» 2024 թվականի հունվարին: Ընթացիկ մրցաշրջանում 23-ամյա կիսապաշտպանը Նիժնի Նովգորոդի կազմում մասնակցել է 17 հանդիպման, որոնցում դարձել է 4 գոլի և 1 գոլային փոխանցման հեղինակ:

Հիմա եթերում