Էդուարդ Իլոյանի «Ֆինիստ. Առաջին հերոսը» ֆիլմը երկու շաբաթում ունեցել է ավելի քան 5 մլն դիտում

16 Հունվարի 2025, 13:46

Մշակույթ

«Ֆինիստ. Առաջին հերոսը» ֆիլմը, որի պրոդյուսերական կազմում է Էդուարդ Իլոյանը, լավագույնն է դարձել անցած հանգստյան օրերին՝ հավաքելով ավելի քան 300 միլիոն ռուբլի։

Երկու շաբաթվա ընթացքում ֆիլմը դիտել է ավելի քան 5 միլիոն հանդիսատես, իսկ ֆիլմի դրամարկղային մուտքերը գերազանցել են 2,2 միլիարդ ռուբլին։ Այսպիսով, «Ֆինիստ»-ը ռեկորդ է սահմանել:

Նույնիսկ արձակուրդներից հետո «Ֆինիստ. Առաջին հերոսը» շարունակում է լեփ-լեցուն դահլիճներ հավաքել։ «Ֆինիստ»-ին գովում են սերունդներին միավորելու զարմանալի ունակության համար. ֆիլմը հաճույքով դիտում և խորհուրդ են տալիս ինչպես երեխաներն, այնպես էլ մեծահասակները: