Պրոդյուսեր Միխայիլ Պողոսովը պատրաստում է «Խելքից պատուհաս» կոմեդիայի ժամանակակից էկրանավորումը
01 Մարտի 2025, 17:00

Ալեքսանդր Գրիբոյեդովի «Խելքից պատուհասը» կատակերգությունը նոր կյանք կստանա էկրանին: Պրոդյուսերներ Միխայիլ Պողոսովը և Թիմուր Վայնշտեյնը պատրաստում են դասական ստեղծագործության էկրանավորումը։
Ֆիլմի ստեղծողները նշում են, որ այն հիմնված չի լինի միայն պիեսում նկարագրված պատմության վրա, այլ դուրս կգա դրա շրջանակներից։
Նկարահանումների սկիզբը նախատեսված է 2025 թվականի վերջին։ Ֆիլմի գործընկերը կլինի «Մոսկինո» ընկերությունը: