Պրոդյուսեր Սև Օհանյանի ֆիլմը ներկայացված է «Գրեմմի»-ի հինգ անվանակարգում
13 Նոյեմբերի 2025, 10:40
Ամերիկյան ձայնագրման ակադեմիան ներկայացրել է «Գրեմմի» 68-րդ երաժշտական մրցանակաբաշխության հավակնորդների ցանկը։
Ամերիկահայ պրոդյուսեր Սև Օհանյանի՝ վամպիրների մասին պատմող «Մեղավորները» սարսափ ֆիլմը ներառվել է հինգ անվանակարգերում, այդ թվում՝ «Լավագույն օրիգինալ սաունդթրեք», «Սաունդթրեք-ժողովածու» և երեք անվանակարգ «Լավագույն օրիգինալ երգ» կատեգորիայում։
Մրցանակաբաշխության արարողությունը տեղի կունենա 2026 թվականի փետրվարի 1-ին։
Սև Օհանյանի կինոկարիերան սկսվել է 20 տարեկանում «Իմ մեծ հայկական ընտանիքը» ֆիլմով։ Այդ ֆիլմից ստացված եկամուտը նա ծախսել է Կալիֆոռնիայի Կինեմատոգրաֆիական արվեստի դպրոցի մագիստրատուրայում ուսման վարձը վճարելու համար։ Պրոդյուսերն այնպիսի ֆիլմերի հեղինակ է, ինչպիսիք են՝ «Հուդան և սև մեսիան», «Տիեզերական ջեմ. Նոր ժառանգություն», «Կրիդ 3», «Կորածը» և այլն։